Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»
![]() 788 Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից՝ հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն: Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել՝ մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել: Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են արել ղազախական ցորենը, ասաց՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը՝ որպես անասնակեր։ Ի դեպ, ճանապարհը բացելու այս փիառի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետևանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա»: |

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)
10914:12
«Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
16811:00
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
21210:04
«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան
31500:36
Տասնհինգ նավ անցել է Հորմուզի նեղուցով
533Երեկ, 00:21
«ՔՊ-ի մոլդովական պատրանքները». Վահե Դավթյան
30313.05.2026, 22:18
«Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
33613.05.2026, 14:12
Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
26713.05.2026, 13:06
