«Երևի մարդ են ման գալիս, ով իմ դեմ սուտ ցուցմունք կգրի»․ Սևակ Խաչատրյան
![]() 208 Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 12:42 «Ես պատկերացնում եմ՝ եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է, հիմա ամբողջ թիմով լինելու էինք կալանքի վայրերում։ ԱԺ ընտրություններից առաջ փորձում են իրենց սև գործը կատարել՝ մեր թիմին շարունակել սևացնել, ինչպես անում էին քարոզարշավի ընթացքում, որը իրենց մոտ չստացվեց»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը՝ խոսելով երեկ դաշինքի անդամների տներում կատարված խուզարկությունների մասին: «Մամուլով ծանոթացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել՝ 5 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցված, այդ անձանցից 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, նրանց հետ շփման հետ չեմ եղել, մեր ընտրողներից են, միգուցե մեր համակիրներն են եղել, ինչ որ քրեական գործերի միջոցով երևի թե մարդ են ման գալիս, որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարողանում գտնել և չեն էլ կարողանալու գտնել, որովհետև նման բան չկա»,- պարզաբանեց Սևակ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի ավագանիում. ՔՊ-ն կստանա 19 մանդատ, «Հաղթանակը»՝ 12, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: |

«Ուրախ ենք, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր»-ը միացել է մեզ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7620:00
«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
10519:48
Սամվել Կարապետյանի կողմնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործով 7 անձ տուժող է ճանաչվել
11819:42
«Ստով և մանիպուլյացիաներով չի կարելի Հայաստան ղեկավարել»․ Ոսկան Սարգսյան
13819:12
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13319:06
«Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել է․ ՀՀ ոչ մի կառույց ծպտուն չի հանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
17918:42
Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր
13218:24
«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան
16918:06
