Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան

«Բոլոր նորմալ հայերի նպատակը հրեշից ազատվելով՝ մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»․ Նաիրի Հոխիկյան
140
Այսօր, 18:06

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական այս թոհուբոհի մեկնարկից շատ ավելի առաջ ես հայտարարել էի, որ ներգրավված չեմ կուսակցական ցուցակներում։
Կարող էի լինել որևէ ցուցակում, ստացել եմ որոշ առաջարկներ, բայց չկամ։ Պատճառները կարևոր չեն։ Կարևորը, որ իմ արմատական ընդդիմադիր լինելը կախված չէ պատգամավորության թեկնածու լինել կամ չլինելուց, պետական պաշտոն ունենալու խոստումներից։ Դա տեսել են մեր հայրենակիցները վերջին առնվազն 5 տարիների ընթացքում։
Ու քանի որ պատգամավորի թեկնածու չեմ, կուսակցական չեմ, որևէ քաղաքական ուժի անդամ չեմ, սահմանափակված չեմ որևէ մեկի շահերի պաշտպանությամբ, բնականաբար կարող եմ լինել ազատ իմ կարծիքի արտահայտման առումով։
Կարող եմ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դրական կողմերի մասին ասել ինչպես աջակցող, այնպես էլ քննադատական խոսք ասել սխալների մասին։
Հետևաբար, հարգելի ընդդիմադիր հայրենակիցներ, խնդրում եմ խանդի տեսարաններ չսարքել, եթե տեսնեք այս կամ այն ուժին ուղղված գովասանք կամ թեթև նախատինք։
Անկեղծ ասած, ես հաջողության հնարավորություն տեսնում եմ միայն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և մասամբ Արման Թաթոյանի դեպքում։ Մյուսներին համարում են ձայներ փոշիացնող, որը օգտակար է միայն Նիկոլ Փաշինյանի համար։
Ես լավ եմ ճանաչում ինչպես Փաշինյանին, այնպես էլ նրա կուսակցության գործելաոճը, ուստի հասկանում եմ նրա քարոզչական տրամաբանությունը։ Հետևաբար համարում եմ, որ անհրաժեշտ է միշտ մեկ քայլ առաջ լինել Նիկոլի գործողություններից, ինչը նրան հաղթելու գործոն է։
Կրկնում եմ, առաջիկա նախընտրական փուլում օգնելու եմ նշածս բոլոր ընդդիմադիր ուժերին, որովհետև նրանցից որևէ մեկի հաջողությունը մեկ քայլ առաջ է Նիկոլ Փաշինյանի հրեշավոր թուրքական իշխանության տապալման համար։ Խնդրում եմ աջակցության որևէ խոսքիս դեպքում ինձ չկապել որևէ քաղաքական ուժի հետ, չհամարել որևէ կուսակցության անդամ։ Բայց միաժամանակ ընդդիմության գործած սխալների մասին ևս խոսելու եմ հրապարակային և ոչ հրապարակային։ Այդ դեպքում էլ չհամարեք նիկոլական: Խնդրում եմ առողջ նայել նաև քննադատությանը, որովհետև դա օգնում է դառնալ ավելի ուժեղ։
Բոլոր նորմալ հայերս մեկ նպատակ ունենք, և դա հրեշից ազատվելով' մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելն է»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան