«Թոշակառուն ինչպե՞ս վճարի 400 հազար դրամ գույքահարկ»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՀԱԶԱՆԳ
Երևանում դեկտեմբերի 1-ը դարձել է կտրուկ անարդարության օր։
Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն։
Միայն երկու սենյականոց բնակարանի համար մարդուց պահանջվում է տարեկան 400 հազար դրամ և ավելի։ Սա ոչ թե հարկ է, այլ բացահայտ ճնշում, որի տակ ամենածանր հարվածը ստանում են նրանք, ովքեր աշխատել են ամբողջ կյանքում ու հիմա ապրում են միայն թոշակով։
Ի՞նչ է ասում իշխանությունը․
«Վճարեք»։
Ի՞նչ է ասում իրականությունը․
Թոշակառուն չունի այդ գումարը, և իշխանությունը դա շատ լավ գիտի։
Եվ երբ մարդը չի կարող վճարել՝ գործի են դրվում պարտականությունները, ծանուցումները, և հետո՝ ԴԱՀԿ-ի վարույթը։
Սա արդեն մի բան, որը կոչվում է Կենտրոնի բնակչության ցուցակով տեղահանում։
Մենք այսօր կանգնած ենք մի փաստի առաջ՝
1.Կենտրոնում ապրող տարեցները իրենց կամքով չեն տեղափոխվելու,
բայց հարկային քաղաքականությունն անում է ամեն ինչ՝ նրանց դուրս մղելու համար։
Հարցը շատ պարզ է.
Թոշակառուն ինչպե՞ս վճարի 400 հազար դրամ գույքահարկ, երբ իր ամսական թոշակը հազիվ է հասնում 40–50 հազար դրամի։
Այսինքն՝ պետությունը մեկ ամբողջ տարվա թոշակը վերցնում է մի հարկի դիմաց։
Սա սոցիալական քաղաքականություն չէ։
Սա քաղաքային ճնշում չէ։
Սա ուղղակի սոցիալական անողոքություն է, որը պետք է կանգ առնի։
Մենք պահանջում ենք՝
• Գույքահարկի անհապաղ վերանայում
• Թոշակառուների համար զեղչերի հատուկ կարգ
• Վճարումների պարտադիր գրաֆիկ՝ առանց տույժերի
• ԴԱՀԿ-ի վարույթների արգելում սոցիալապես խոցելի անձանց նկատմամբ
Այս պայքարը մի մարդու պայքար չէ։
Սա Երևանի Կենտրոնի հազարավոր բնակիչների պայքարն է՝ իրենց տան, իրենց իրավունքների, իրենց արժանապատվության համար։
Հայաքվեն առաջարկում է նաև
1. միայնակ թոշակառուին ազատել գույքահարկի պարտավորությունից
2. Եթե թոշակառուն ապրում է զավակների հետ, ապա հարկի հաշվարկի ընդհանուր բազան պակասեցնել՝ 30քմ չափով։
Հարգելի քաղաքացիներ, կենտրոնի բնակիչներ, Հայաքվեն ունի գրասենյակ կենտրոնում։ Կարող եք զանգահարել մեր գրասենյակ և մենք հանդիպում կնշանակենք, որի ընթացքում կծանոթանաք հայաքվեի ծրագրերին։
Հեռ։ 044010116 (12.00 -17.00 ժամերին)»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
34103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
36203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30503.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
105702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39501.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
133501.09.2026, 18:06