«Մի խաբեբա էլ կառավարության կաբինետներում հայտնվածներն են»․ Սևակ Հակոբյան
91
Այսօր, 15:54
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Պոպկորնն առեք ու տեղավորվեք․ հաջորդ թատրոնն է սկսում․ «Կարճ ասած» Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին անում զանազան խաբեբաներից քաշվածները։ Ամեն օր տարբեր փորձագետներ, տեղեկատվական անվտանգության մասնագետներ, ՆԳ նախարարությունը զգուշացնում են մարդկանց, որ բոլոր սոցիալական ցանցերով, էլեկտրոնային փոստերով, հեռախոսահամարներով խաբում են, փող կորզում։ Դատախազության դիմացի ակցիան ունիկալ էր․ տարբեր խաբեբաների զոհ գնացած մարդիկ էին։ Ասում են՝ դիմել ենք վարկ ստանալու, մեզանից փող են ուզել, որ վարկը տան․ տվել են, քաշվել ենք․ դիմել ենք կազմակերպությունների, որ օգնեն գումարը հետ ստանան՝ նրանք էլ են փող ուզել ծառայության համար, ու էլի քաշել են։ Եկել են դատախազության մոտ պահանջով, բայց սրանք էլ բան չեն կարող անել։ Ո՞նց էդ ժողովրդին օգնի դատախազությունը, եթե լիքը այլ բաներ ունի անելու։ Եթե ամեն օր մի քանի տասնյակ դատախազ գործուղվում է Շենգավիթի դատարան՝ Բագրատ սրբազանի դատին, Քանաքեռի դատարան՝ Սամվել Կարապետյանի դատին, Գյումրուց կալանավորված քաղբանտարկյալների դատին, եթե մի քաղաքական գործով 50-60 քննիչ է ներգրավվում, էլ ո՞վ ունի ժամանակ իրական տուժածների, զոհերի խնդիրներով զբաղվելու։ Սրանք հազիվ քաղաքական գործեր են սարքում։ Ուզում եմ հարցնել բոլորին, ովքեր գնացել էին դատախազության դիմաց ակցիա անելու՝ ձեզ միայն էդ խաբեբաներն են գցե՞լ։ Հարցնում եմ մյուս բոլորին, ովքեր ակցիա չեն անում, ՀՀ երեք միլիոն քաղաքացիներին՝ իսկ ձեզ խաբեբաները չե՞ն գցել։ Ի՞նչ պակաս խաբեբաներ են նրանք, որ ասել են՝ ձեր հավատը, վստահությունը ներդրեք մեր հեղափոխության մեջ, ու հեսա թույն կյանքով եք ապրելու, վարկերի, պարտքերի դարդից կպրծնեք, էլ կարիքը չեք ունենա․ սրանց էլ չե՞ք վստահել ու էլի քաշվել։ Մի խաբեբա նրանք են, մի խաբեբա ձեր վստահությամբ կառավարության կաբինետներում հայտնվածներն են։ Նրանք ձեր վստահությունը տիրանալով՝ ֆինանսներն են տարել, զրկել են ունեցվածքից․ սրանք էլ զրկել են ձեզ ունեցվածքից, հայրենիքից, նյարդերն են քայքայել, փողից են զրկել․ իսկ ո՞վ է ասում, թե Հայաստանի կառավարությունը ձեր փողերը չի խժռում․ էդ արտաքին պարտքը, որ հա մեծանում է, երեկ էի խոսում էդ մասին․ 250 մլն դոլար մենակ երեկ վարկ վերցրեց․ էդ մաշեննիկները ձեզանից 250 մլն դոլար չեն տարել, իսկ կառավարությունը մեկ օրում էդքան տարավ։ Ամեն ինչ թանկացել է, պարենային զամբյուղդ թանկացել է, հարկերը շատացել են, տուրքերը շատացել են, տրանսպորտը թանկացել է, գույքահարկը թանկացել է, աղբի վճարը թանկացել է, կարմիր գծերը թանկացել են, սաղ կյանքը թանկացել է։ Սրանք էս թանկացումներով ձեզանից ավելի շատ փող են կորզում, քան էդ խաբեբաները։ Բայց ինչպես որ այդ մաշեննիկներն են ասում՝ հավատա մեզ, փողերդ տուր, այս-այս բաները կանենք, սրանք էլ էին ասում՝ հավատացեք մեզ, վստահեք, ամեն ինչ կէժանանա, արագաչափերը կհանենք, Ադրբեջանին կկրենք, Ղարաբաղը կանկախացնենք և այլն, և այլն։ Սրանք էն մարդիկ են, որ ասել են՝ ժողովուրդ ջան, մենք հեչ, ձեզ համար ենք գալիս իշխանության, որ ձեզ ազատենք, որ արդեն լավ ապրեք։ Հեսա կլինի 8 տարի, որ իշխանության են, դու վարկերի հույսին ես, իսկ իրե՞նք․ կարդում ենք՝ էն մեկը բրաբուսներով է ման գալիս, էն մեկելները դղյակ ունեն, դրամական միջոցները 7-8 նիշանի թվեր են։ Ինչ-որ 22, 24 մլն դրամ աշխատվարձեր են ստանում։ Սրանք եկել են, որ դու լավ ապրես, սրանք կտրուկ լավ են ապրում, իսկ դու դիմում ես, որ վարկ վերցնես, վարկով ապրես, էն էլ խաբեբաների ձեռքն ես ընկնում։ 2018 թվականին ՔՊ-ականները հպարտանում էին, որ հաշվներում զրո դրամ է․ էսօ՞ր։ Ու էս ամենի հանդիսատեսը ժողովուրդն է։ Մենք հիմա ուղիղ եթերով նստած նայում ենք, թե ինչպես են կառավարության խաբեբաները ու կառավարության գործունեությունից ու անգործությունից ոգևորված խաբեբաները մեզ թալանում։ Մենք ուղիղ եթերով նստել նայում ենք սրանց հարստանալը։ Սիրելի հպարտ ժողովուրդ, վարչապետ եք, ինչ եք, մոռացել եմ էլ, թե ձեզ ինչ պաշտոն էր սա տվել, դուք էդ թատրոնի հանդիսատեսն եք․ սկզբից բարձրացան բեմ, ձեզ ծափահարեցին, ասացին՝ դուխով, մեռնում ենք ձեզ համար, բոլորիդ բաժանեցին վարչապետի կոչում․ ու վերջ, էլ դուք կապ չունեք էդ բեմի հետ․ ոնց որ լինում է սովորական թատրոններում, դուք ընդամենը հանդիսատես եք ու հետևում եք զարգացումներին։ Բեմի վրա գործող անձինք արագ հարստանում են, էն միլիոնատերերը բեմի վրա փոխարինվում են մյուս միլիոնատերերով, կամ էն նախկին միլիոնատերերը տեղափոխվում են արդեն բեմի մյուս կողմը․ էդ միլիոններից հանդիսատեսին ոչ մի կոպեկ բաժին չկա, դուք ընդամենը հետևում եք ով ա հարստանում, ով ինչ ա առնում ձեր հաշվին։ Ու հա ձեզանից ուզում են տոմսի գումար, որ շարունակեն թատրոնը։ Դուք էլ վճարում եք։ Ո՞ր մի կինո կամ թատրոն գնացածն է փող տալուս բացի հարստացած հետ գալիս։ Դուք պոպկորնը առել եք ու հետևում եք թատրոնին․ սրանք հարստանում են, մի միլիարդատերը, մի բրաբուսատերը փոխվում է մյուսով, էն մեկից դղյակը խլում են, մյուսին են տալիս, բայց դրանից ձեզ ոչինչ։ Ուղղակի ներկայացման վերջում նոր փռած ասֆալտով գնում եք տուն»։