1.5 մլն դոլար՝ ամանորյա զարդարանքների համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն ու ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական բյուջեի համար հասնում է միլիոնների, երբեմն էլ՝ միլիարդների։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը այս տարի կմիանան դեկտեմբերի 14-ին։ Շտապեցինք հետաքրքրվել, թե որքան է արժենալու ամանորյա ձևավորումն ու ինչ բեռ է այն դառնալու ՀՀ բյուջեի համար։
Քաղաքապետարանը, պատասխանելով հարցմանը, հայտնել է. «Երևան քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքների կատարման համար հայտարարվել է երկփուլ մրցույթ՝ գնման ընթացակարգով ընդհանուր 607.645.000 ՀՀ դրամ, որից 57.645.000 ՀՀ դրամով նախատեսվում է ձեռք բերել Հանրապետության հրապարակի մայր տոնածառի ճյուղեր, լույսեր և վարչական շրջաններում տեղադրվող տոնածառերի լույսեր և գագաթներ:
Հայտնում ենք նաև, որ վերոնշյալ երկփուլ մրցույթի շրջանակում իրականացվելու են Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություն, որի համար նախատեսվել է 345.000.000 ՀՀ դրամ»:
Արդյունքում պարզ է դառնում, որ Երևանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական նախապատրաստությունների համար նախատեսում են ծախսել գրեթե 1 մլն 594 հազար ԱՄՆ դոլար»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
226Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
665Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
28412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
27512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
55411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
83211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
27511.08.2026, 16:54