«Նամակներ եմ ստանում տնտեսվարողներից, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են». Նիկոլ Փաշինյան
![]() 326 Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 13:24 «Հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն՝ ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. 2025 թվականի հոկտեմբերին արդեն ունենք 810 հազար 74 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատությամբ ավելի քան 5000-ով ավելի է»,- այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Նա նաև հավելեց, որ այս տարվա 9 ամիսների ցուցանիշով արդեն արձանագրվել է 6 տոկոս տնտեսական աճ։ Միաժամանակ Փաշինյանն ընդգծեց․ «Նամակներ եմ ստանում տնտեսվարողներից, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են, և նաև Քննչական մարմիինն է չաից ավելի խստապահանջ»։ «Ընդհանրապես մեր գործընկերների հետ զրույցում այսպիսի սկզբունք ենք մենք որդեգրել, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ կամ տուրք։ Մյուս կողմից՝ կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ և տուրք»,- նշեց Փաշինյանը։
|

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
1509:24
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
3609:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
5309:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
15602:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24201:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
19900:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
277Երեկ, 23:54
