«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
![]() 121 Այսօր, 22:24 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրում է. «Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։ Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։ Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։ Աղբյուրը` Գոհար Ղումաշյան |

«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան
4223:36
«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան
11522:58
«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան
11522:24
«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5922:00
«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ
17021:24
«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
18121:12
«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
16920:54
Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը (տեսանյութ)
21420:42
