«Արման Թաթոյանն այս մարդու համար «հարմար» բանավիճող չէ»․ Րաֆֆի Ասլանյան
![]() 445 Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 17:48 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արման Թաթոյանին երեկ ՀՀ նախկին նախագահների կողմնակիցները քարկոծում էին՝ ընդհուպ որոշ դեպքերում բացահայտ լկտիությամբ՝ նիկոլական ոճով, թե ինչու է Թաթոյանն ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական «սնուցումը» ստանում է նախկին նախագահներից, ինչով պայմանավորված՝ կարծիք է հայտնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահների մասնակցությունը կարող է կրկին վերարտադրել փաշինյանական իշխանությունը։ Թաթոյանի այս արտահայտության առերևույթ իրավաչափության պատասխանը տեսանք հենց այսօր. Նիկոլ Փաշինյանն ըստ էության մերժեց Արման Թաթոյանի՝ 2026 թվականի հունվարի 15-ին բանավեճի գալու առաջարկը, այն նույն Փաշինյանն, ով ամեն օր խոսում է նախկին նախագահների հետ հրապարակային բանավեճի պատրաստակամության մասին։ Իսկ պատճառը պարզ է, Թաթոյանն այս մարդու համար «հարմար» բանավիճող չէ, այդ բանավեճում քաղաքական դիվիդենտներ չի կարող շահել, հակառակը՝ այդ բանավեճով կարող է նվազեցնել իր քաղաքական կենսունակությունը։ Իսկ նախկին նախագահների հետ բանավեճի պարագայում նա վստահ է, որ կարող է հասարակության որոշ անդամների մոտ իր իսկ հարուցած մոլորությունը պահպանելու հարցում դարձյալ օգտագործել նախագահների կառավարման տարիների խոցելի երևույթները»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
1509:24
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
3609:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
5309:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
15602:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24201:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
19900:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
277Երեկ, 23:54
