«Ինչո՞ւ հեռանամ․ որոշում կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում, իհարկե՝ ոչ»․ Արշակ Սրբազան
![]() 350 Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 16:30 «Երբ որ հաստատվի, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ։ Երբ որ ստորագրող անձինք կհաստատեն, այդ ժամանակ ես իմ հետևությունները կանեմ և այդ թեմայով ավելի հանգամանալից կխոսեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խատարյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը՝ եպիսկոպոսների դիմումի վերաբերյալ, ըստ որի՝ Կաթողիկոսից պահանջում են Մայր Աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին և դադարեցնել նրա լիազորությունները։ «Ես հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված են, կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ որ իրենց կողմից շոշափելի կհաստատվի, այդ ժամանակ այդ թեմայի շուրջ ավելի առարկայորեն կխոսենք»,–ասաց նա։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ՔԿ-ի կողմից հանձնախմբին է տրամադրվել փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ հաստատվել է իրեն վերաբերող տեսանյութերի իսկությունը, Արշակ Սրբազանը նշեց. «Պետք է հղում անեմ իմ փաստաբանի ասածին, ով շատ սպառիչ արձագանքել է։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ և ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն լինել»։ Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերվի, եթե Վեհափառը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գեթ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում․․․ Ինչո՞ւ հեռանամ, որոշում կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում, իհարկե՝ ոչ»։ Արշակ Սրբազանը նաև ընդգծեց, որ այս ամբողջը Եկեղեցու դեմ, եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է, մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի և տեխնոլոգիաների հարց է։ |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
1509:24
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
3609:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
5309:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
15602:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24201:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
19900:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
277Երեկ, 23:54
