Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովում այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը և Կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյայում։ Իշխանություններն այնքան ոգւորված են այս չարչրկված նախագծով, որ մինչև խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաև կենսական՝ ՔՊ-ի հեղինակության կամար։
Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի մեկից ուժի մեջ մտցնելը իշխանությանը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 և ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) և մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարևոր նրբություն: Պարզվում է՝ մինչև հիմա 65 և ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաևերեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն: Սա դեռ բավական չէ, քաղաքացիները 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Այսինքն՝ 200 հազար և ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
12200:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
316Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
28318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
28318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100413.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
300613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
197812.08.2026, 23:18