Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից․ «Հրապարակ»
![]() 320 Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետև չի համաձայնի շարքային պատգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան դիտարկում են ՀՀ նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա, կամ նա վաղաժամ հրաժարական տա։ Սակայն կարծես թե այլևս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, և պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։ Փոխարենը, ըստ ՔՊ-ականների, Ալեն Սիմոնյանն արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել ևս 10 տարի, քանի որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, և նա պաշտոնավարումն ավարտի հունիսին, ապա, ըստ օրենքի, գտնվելու է պետության պահպանության ներքո և առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում՝ թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան և այլն, ինչը, ՔՊ-ականների համոզմամբ, Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաև պարտականություններ է ենթադրում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
1509:24
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
3609:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
3909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
5309:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
15602:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24201:06
«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց
19900:12
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
277Երեկ, 23:54
