419 մլն դոլար է վճարվում՝ ՀԷՑ-ը խլելը միջազգային դատարանում հիմնավորելու համար. «Ժողովուրդ»
![]() 796 Չորեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ»-ը գրում է. ««Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը Foley Hoag LLP իրավաբանական ընկերության հետ պայմանագիր է կնքել 419 մլն 267 հազար դրամ արժեքով՝ Հայաստանի շահերը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանում ներկայացնելու համար։ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ի շահառուն՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան: Ըստ պայմանագրի՝ նախնական փուլում ընկերությունը պարտավորվելու է մինչ արբիտրաժային տրիբունալի կազմավորումը խորհրդատվություն տրամադրել, վարույթի նյութերի նախնական ուսումնասիրություն իրականացնել և մշակել ռազմավարություն, զբաղվել ընթացակարգային հարցերի ուսումնասիրությամբ, իսկ այս ծառայության արժեքը 350 հազար ԱՄՆ դոլար արժե։ Իրավազորության փուլում՝ «իրավազորության առնչությամբ առարկությունները ըստ էության հարցերի քննարկումից առաջ առանձին փուլով դիտարկելու դիմում»։ Եթե երկատման դիմումը բավարարվի, պետք է իրականացվի իրավազորության առնչությամբ առարկությունների վարույթի նախապատրաստում, ներառյալ փաստաթղթերի հավաքագրում, իրավազորության վերաբերյալ Հայցի մշակում, դրա առնչությամբ մյուս կողմի ներկայացրած առարկությունների մասով պատասխանի մշակում, և իրավազորության առնչությամբ բանավոր լսումների շրջանակներում ներկայացուցչություն: Այս ծառայության արժեքը կազմել է 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։ Երրորդ փուլի՝ ըստ էության հարցերի քննարկման եւ վնասների հատուցման փուլի համար հատկացվել է 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար։ Չորրորդ փուլ՝ «Իրավագիտության, ըստ էության հարցերի քննակման եւ վնասների հատուցման փուլ», (Եթե երկատում չի պահանջվում Հայաստանի կողմից կամ երկատման դիմումը չի բավարարվում)։ Այս ծառայության արժեքը կազմել է 2 մլն 900 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ ներկայացուցիչն այս գործում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն է։ Հարկ է նշել, որ 2015 թվականից կայացած գործարքի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում՝ Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ»։ |

«Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ՀՀ-ում ատոմակայանի կառուցման նախագիծը»․ Գալուզին
10611:16
«TRIPP-ի նպատակներից է նաև Սյունիքի օգտակար հանածոների վերահսկումը»․ Վահե Դավթյան
11309:42
«Հայաստանը պետք է խոսի իր շահի լեզվով և գործի հավասարության դիրքից». Արման Բաբաջանյան
192Երեկ, 22:28
«Բուլկի վաճառողը շատ գոհ է, երբ պայմանական 1 դրամ հարկ է վճարում, որը գնում է բանակը զինելուն»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
61006.02.2026, 14:12
«Նշեք գեթ մեկ հայկական ապրանք, որն արտահանվել է Ադրբեջան»․ լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49806.02.2026, 13:12
Գևորգ Պապոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
52506.02.2026, 11:12
«Մենք Իրանում դոլարի դեֆիցիտ ստեղծեցինք, ինչի արդյունքում ժողովրդին տեսանք փողոցներում»․ Բեսենթ (տեսանյութ)
142906.02.2026, 10:43
«Իսկ ո՞ւր է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ քրեական գործը». Լևոն Բարսեղյան
39006.02.2026, 01:06
