«Փաշինյանը պարտվել է ներքին ու արտաքին բոլոր նախաձեռնություններում»․ Նաիրի Հոխիկյան
![]() 249 Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ., 10:24 Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն իրականում պարտվել է ներքին ու արտաքին բոլոր նախաձեռնություններում։ - Պարտվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ գործարքում։ Հիմա ստիպված է կատարել նրա բոլոր պայմանները։ - Պարտվել է Թուրքիայի հետ գործարքում և ցեղասպան անվանելուց հետո ընկավ Էրդողանի թակարդն ու հիմա ուրանում է նույնիսկ Արարատը։ - Պարտվել է Ռուսաստանի դեմ իր սկսած պայքարում և հիմա ստիպված է հնարավոր բոլոր միջոցներով Պուտինին իր հավատարմությունը ապացուցել։ - Պարտվել է դեպի Եվրոմիություն իր ձգտումներում՝ թարս ապտակ ստանալով եվրոպացիներից։ - Պարտվել է Թրամփի հետ իր բարեկամության հեքիաթներում, երբ ԱՄՆ նախագահը հրապարակային կերպով անգամ չէր հիշում Նիկոլի անունը և նրան անվանում «մյուս տղա»: - Պարտվել է մարդկանց ուղեղները լվանալու «կրթությունը նորաձև է» խեղկատակության մեջ, քանի որ մարդիկ ստիպողաբար էին գնում այդ հանդիպումներին ու ոչ մի կերպ չէին հավատում դրանց հեքիաթներին։ Ի վերջո, տևական ժամանակ է, չկան այդ հանդիպումները։ - Պարտվել է հեծանիվ քշելու քարոզչության մեջ՝ հասկանալով, որ մարդիկ դրան էլ լուրջ չեն վերաբերվում։ - Պարտվել է թոշակ բարձրացնելու խոստումներում՝ հասկանալով, որ ժողովրդի մեծամասնությունը հայրենիքը չի փոխում թոշակի հետ։ Հիմա Նիկոլն արդեն սպառնում է ընդհանրապես կտրել թոշակը։ - Պարտվել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հրեշավոր պայքարում։ Հոգևորականներն այլևս չեն վախենում Նիկոլի պատիժներից, իսկ հրեշի համար ամենամեծ դժբախտությունը այն է, երբ իրենից այլևս չեն վախենում։ Այդ ժամանակ էլ վրա է հասնում հրեշի վախճանը։ Այսքանից հետո պե՞տք է արդյոք ունենալ մշտապես պարտվող, թույլ ու անհեռատես ղեկավար։ Հարցս ուղղված է թաքնված կամ հայտնի նիկոլականներին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Այս խեղկատակությունը ինձ հիշեցնում է «Քաջ Նազարը» հեքիաթը». Նաիրի Հոխիկյան
10218:00
«Հնդկաստան-Իսրայել գործակցության խորացումը «հանգուցային» է»․ Հակոբ Բադալյան
8817:30
«Ադրբեջանի ներսում թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի դեմ ոճրագործության հանգեցրին»․ Տիգրան Աբրահամյան
11617:24
Վարշավայում Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույց է ունեցել (տեսանյութ)
9917:18
«Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հայտնել է հրաժարականի մասին՝ Էփշթեյնի հետ կապերի ֆոնին»․ #Reuters
22117:07
«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան
11516:48
Լուկաշենկոն և Պուտինը Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ են անցկացնում
20116:46
«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
11816:06
