«ԱԿԲԱ բանկը դոլարով փոխանցումներ չի կարողանում կատարել». Վահե Բալբաբյան

Գործարար Վահե Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, ողջույն։ Ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Էս չմո, գեղի դուքյան հայկական բանկերի հետ արդեն մի քանի տարի է՝ չեմ աշխատում։ Պարզվում է, որ սրանց ծառայություններն էլ ավելի են վատթարացել։
Պարզվում է, որ օրինակ Ակբա բանկը որոշ ապրանքատեսակների համար՝ հատկապես էլեկտրոնիկայի, ԱՄՆ-ի դոլարով փոխանցումներ չի կարողանում կատարել ու պետք է հաշվի վրայի ԱՄՆ-ի դոլարը փոխել Եվրոյի, մեջն էլ ահռելի գումարներ կորցնել ստահակների փոխարժեքների մեծ տարբերությունների պատճառով՝ մոտ 3-4%, որպեսզի փոխանցումներն անցնի Եվրոյով։
Կռահում եմ, որ խնդիրը նրանում է, որ ամերիկյան միջնորդ բանկերը սրանց սև ցուցակ են գցել, ռսների համար սանկցիաները շրջանցելու համար։
Հարցս հետևյալն է. մնացե՞լ է Հայաստանում գեթ մեկ-երկու մաքուր բանկ, որոնք ռսների համար փողերի լվացումով չեն զբաղվել, չեն ընդգրկվել ԱՄՆ-ի բանկերի սև ցուցակներում ու դեռ կարողանում են ԱՄՆ-ի դոլարով փոխանցումներ կատարել ցանկացկած երկիր»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30003.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
33803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
105102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
132901.09.2026, 18:06