«Ժեստ է վրացական կողմից». դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

«Դա ժեստ է վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին»,- «Ազատության» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատում է՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի:
Հարց - Մենք ունե՞նք այդպիսի պայմանավորվածություն՝ ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներկրելու համար, ինչի մասին շաբաթ օրը խոսել էր Հաջիևը՝ ասելով, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
Պապոյան - Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք:
Հարց - Իսկ Վրաստանի հետ մենք բանակացություններ վարե՞լ ենք, որի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար վրացական կողմը տուրք չի գանձի: Այդ մասին այսօր հայտարարեց վրացական կողմը:
Պապոյան - Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ՝ նման բան վրացական կողմը ինձ փոխանցել է, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել:
Հարց - Կբացատրե՞ք, իսկ ի՞նչ է նշանակում մեկանգամյա տարացման համար տուրք չի գանձի Վրաստանը:
Պապոյան - Ենթադրվում է որպես ժեստ խաղաղության գործընթացում՝ վրացական կողմից: Առաջին անգամվա գալու դեպքում վրացական կողմը գումարը չի գանձելու: Հետո արդեն, բնականաբար, տարանցման վճարներ կան դրանց համար, որոնք կազմակերպությունները պետք է վճարեն: Այսինքն, իրենք իրենց կողմից այդ սիմվոլիկ, առաջին խմբաքանակի համար, եթե էդպիսի բան լինի, իրենց կողմից այդ քայլը արել են:
Հարց - Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում սպասվում է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը, եթե Վրաստանն այդպիսի ժեստ է անում:
Պապոյան - Չեմ կարող մեկնաբանել: Ես այս պրոցեսներում սիրում եմ արդյունքների ժամանակ խոսել:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
30103.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
30003.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
33803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30303.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
105102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39301.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
132901.09.2026, 18:06