«Շիրակում աղքատության բարձր ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության գրեթե բացակայությամբ»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը.
«Աղքատությունը Հայաստանում 2024» զեկույցում ՀՀ վիճակագրական կոմիտեն փաստում է, որ Շիրակի մարզը շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ մարզը։ Շիրակում աղքատ է բնակչության գրեթե կեսը՝ 43 տոկոսը, Շիրակին հաջորդում է Տավուշը՝ 39,9 տոկոսով։ Իսկ աղքատության ամենցածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքում՝ 6․2 տոկոս։
Այս թվերը լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Շիրակում աղքատության բարձր ցուցանիշը պայմանավորված է արդյունաբերության գրեթե բացակայությամբ՝ չկան գործարաններ, չկա աշխատատեղ։ Երբեմնի արդյունաբերական գիգանտ Գյումրին, որը Շիրակի տնտեսության լոկոմոտիվն էր՝ այժմ վերածվել է արդյունաբերական ուրվականի։ Գյումրին ու Շիրակի մարզը աղքատության ճիրաններից դուրս բերելու ռազմավարական ծրագրով հանդես եկավ «Մայր Հայաստանը»։ Առաջարկվում է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք։ Դա բերելու է 500 մլն դոլարի ներդրում և ստեղծվելու են 15,000 նոր աշխատատեղեր՝ խթանելով տնտեսության զարգացումը: Սակայն քանի դեռ ՔՊ-ն է իշխանության, այդ ծրագիրը հազիվ թե կյանքի կոչվի։ 2026 թվականին՝ իշխանափոխությունից հետո այս ծրագիրը պարտադիր պետք է կյանքի կոչվի։
Իսկ ահա Սյունիքում անգամ մայրաքաղաք Երևանից բարձր բարեկեցություն հնարավորություն կա ապահովելու բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ։ Այդ պատճառով էլ Ադրբեջանն ագրեսիվ պայքարում է հանքարդյունաբերության դեմ։ Ի դեպ, հանքերը փակելու ագրեսիվ կոչերով են հանդես գալիս նաև բնապահպան կոչվածները։ Ըստ էության, կոչ անելով բնակչությանը աղքատության մատնել»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
226Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
665Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
28412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
27512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
55411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
83211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
27511.08.2026, 16:54