«Թուրքիայի շնորհիվ է, որ Եվրոպան այսօր ապօրինի միգրացիայի ծովում չի խեղդվում». Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպային փրկել է միգրացիայի ալիքից։ Օրբանի խոսքով՝ եթե Թուրքիան սահմաններին չկանգներ, Եվրոպայում ապրելն անհնար կլիներ:
«Թուրքիայի շնորհիվ է, որ Եվրոպան այսօր ապօրինի միգրացիայի ծովում չի խեղդվում»,– հավելել է Հունգարիայի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Անկարային՝ վարած քաղաքականության համար:
Օրբանը մասնրամասներ է ներկայացրել նաև Էրդողանի հետ անցկացված հանդիպումից՝ տեղեկացնելով, որ քննարկվել են էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում վերջինս տեղեկացրել է, որ Հունգարիան ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել՝ ռուսական գազի և նավթի վրա պատժամիջոց չկիրառելու հարցում, իսկ Մոսկվայի հետ վերջերս կայացած բանակցություններում համոզվել, որ Ռուսաստանը կշարունակի էներգիայի մատակարարումը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Բացի այդ, Օրբանը նշել է, որ Թուրքիան և Հունգարիան համաձայնության են եկել գազի մատակարարման հարցում և հավելել, որ Հունգարիայի խոշոր էներգետիկ ընկերությունները պատրաստ են ընդլայնել համագործակցությունը թուրքական ընկերությունների հետ։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
226Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
665Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
28412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
27512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
55411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
83211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
27511.08.2026, 16:54