Փաշինյանը չի ներում՝ ի պաշտպանություն Քոչարյանի կաթողիկոսի արած հայտարարությունը. «Ժողովուրդ»
![]() 230 Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել Կաթողիկոսի տեղապահի հարցերով: Նույն աղբյուրների վկայությամբ՝ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, և տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։ Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում, հոգևորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թևեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։ Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում: Փաշինյանը չի ներելու նաև, որ Կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ սրբազանը քաղաքական ուժեր ձևավորի ու առաջնորդի: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ: Մենք տեղեկացանք նաև, որ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգևորականներն ու եպիսկոպոսները մի տևական ժամանակ որևէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչև կհասկանան իրենց անելիքները»։ |

«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3316:06
«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան
7615:48
«Թուրքիան չի ծրագրում մտնել Իրան՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում»․ Թուրքիայի ՊՆ
10715:24
«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5915:24
«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան
7414:54
«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
18513:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
10512:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11612:42
