«Ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց բարձրացնել կենսաթոշակները»․ լրագրողը՝ Արսեն Թորոսյանին

«Ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց բարձրացնել կենսաթոշակները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։
«Կառավարությունն ունի 2021-26թթ․ ծրագիր, որն իրագործում է։ Կառավարությունը գործում է մինչև նոր կառավարության ձևավորումը և ցանկացած գորոծողություն, որն իրականացնում է կառավարությունը, ըստ էության, լեգիտիմ է և տեղավորվում է այդ ծրագրի շրջանակներում կամ բխում է ծրագրից»,- պատասխանեց Թորոսյանը։ «Մենք կենսաթոշակները և նպաստները մինչ այդ բարձրացրել ենք այլ եղանակներով։ Բայց կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել․ դա 2025թ․ մեր տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել՝ հարկաբյուջետային քաղաքականության, նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ավելի ռիսկային էին թվում, և դրանով պայմանավորված որոշում է կայացվել բարձրացնել կենսաթոշակները։ Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որը մենք ունենք, ըստ էության, և վերաբաշխումների միջոցով կտեղափոխենք նախարարության բյուջե»,- մանրամասնեց նախարարը։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28203.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
28103.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31803.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33903.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
100602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
128401.09.2026, 18:06