«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 89 Այսօր, 12:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում եթերում անդրադարձել է Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմանը՝ նշելով «Քիչ առաջ Կառավարության նիստում ընդունվեց 2025 թվականի Կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցը: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այդ զեկույցի կարճ նախաբանը և մեկ-երկու մեկնաբանություն: Իսկ զեկույցը հետևյալն է: Նախաբանը՝ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել: 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով: Արձանագրվել է բարձր տնտեսական աճ՝ 7.2 տոկոս, ինչի արդյունքում 2021-2025 թվականներին ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7.9 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է. 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135 տոկոսով, այսինքն՝ կրկնակի ավելացել են, +35 տոկոս: Եվ բնական հարց կծագի, թե ուր են այդ եկամուտները, ինչ են եղել: Եղել է հետևյալը. ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, ՀՀ-ում կան 700 հազար և ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում մինչև 300 տոկոսի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել: Այսօր ընդամենը զեկույցի նախաբանն էի ուզում ներկայացնել և արձանագրել, որ առաջիկայում 2025 թվականի գործունեության զեկույցի մասին խոսելու առիթներ էլի կունենանք, այս և բազմաթիվ այլ փաստերի մասին լրացուցիչ կխոսենք»։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
10013:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
7112:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8112:42
Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը
7312:30
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը
9812:28
Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգ հաստատվեց․ շինաշխատանքները կմեկնարկեն 2027թ․ (տեսանյութ)
8612:06
«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
13411:54
«Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»․ Էդուարդ Շարմազանով
7411:54
