Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը

Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը
81
Այսօր, 12:30

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանության արժանացրեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ այն ուղարկելու ենք Ազգային ժողով․ և խնդրեց, որ Կառավարության անդամներն այսօր վերջնական տեքստին ծանոթանան:

«Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք, որ զեկույցում նկարագրվեին, և նկարագրվեին ավելի մանրամասն: Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը Կառավարությունն ունենալու է զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս»,- նշեց Գրիգորյանը: