«Զբաղվում ենք տաքսու վարորդների խնդիրների լուծմամբ. ինչը հնարավոր կլինի փոխել, կփոխենք». Արսեն Թորոսյան
![]() 168 Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ., 13:36 «Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից: Նրանց հետ քննարկել ենք իիրենց կողմից բարձրացված բոլոր հարցերը, որոնց մի փոքր մասն է վերաբերում Կառավարությանը, մյուս մասը վերաբերում է այլ պլատֆորմների»,-ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տաքսու վարորդների բողոքի ակցիաներին, որով նրանք դժգոհում են, որ վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ: «Ինչպես մեր բոլոր քաղաքացիները, այնպես էլ մեր այս քաղաքացիները կարևոր են, և մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ: Մյուս շաբաթ էլի հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենալու»,- հայտնել է Թորոսյանը՝ նշելով, որ որոշ հարցեր արդեն գիտեն, թե ոնց են լուծելու, օրինակ՝ կենսաթոշակների հարցերը: «Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաև կա համադրելի հարց, օրինակ, մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, դրանք հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար: Գործընթացը կշարունակենք: Այն, ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք»,- հավելել է նա: |

«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
7900:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11800:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
153Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
153Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
126Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
163Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
182Երեկ, 21:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
162Երեկ, 20:57
