Փաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի ու Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց․ «Հրապարակ»
![]() 252 Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է․ «Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։ ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն՝ երկուսն էլ հրաժարվել են: Գուցե այլեւս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ: Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։ Ի դեպ, մի քանի օր առաջ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ, սեղանի շուրջ, ներկա էին նաեւ հիշյալ երկու նախկին պաշտոնյան՝ Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց «մոտիկ տարածքում են պահում», փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն»: |

«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3316:06
«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան
7615:48
«Թուրքիան չի ծրագրում մտնել Իրան՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում»․ Թուրքիայի ՊՆ
10715:24
«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5915:24
«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան
7414:54
«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
18513:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
10512:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11612:42
