«ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, իսկ ԵՄ անդամ դառնալը նպատակ է». Նիկոլ Փաշինյան
![]() 269 Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 09:42 «ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ»,- այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է ի վերջո, Հայաստանը դուրս գալու ԵԱՏՄ–ից։ «Մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միաժամանակյա նադամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չէ, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Դա ճաշակային որոշում է։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել, հասել ենք այդ կետին և պետք է որոում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։ Հիմա հարց է առաջանում. Ինչո՞ւ ենք մենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։ Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։ Ի՞նչ է նշանակում լինել ԵՄ անդամ պետություն։ Դա նշանակում է բոլոր ոլորտներում համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չնք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ»։ |

Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
16017:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
15017:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
16617:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
15216:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
15516:18
«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը՝ ի շահ Ադրբեջանի»․ Ֆիդան
13816:09
«Առողջության ապահովագրությունը մի կոճակ չէ, որ սեղմենք, և 100%-ով աշխատի»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
13215:42
«Կշարունակենք ամեն ինչ անել մեզ համար եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18715:18
