ՀՀ-ում ահազանգերի՝ 102, 911 և 101 հեռախոսահամարների փոխարեն կլինի 112-ը
![]() 357 Հինգշաբթի, 11 դեկտեմբերի, 2025 թ., 13:00 Հայաստանում ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի 102, 911 և 101 հեռախոսահամարների փոխարեն կլինի արտակարգ իրավիճակների կանչերի 112–ը: Այս մասին նախագիծը այսօր ընդունվել է կառավարության նիստում: ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանը կառավարության նիստում ասաց, որ դեռևս այդ հեռախոսահամարները կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Միայն իրազեկման ակցիաներ անելուց հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն։ «112 հեռախոսահամարը Եվրոպական Միության առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է: Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաև ՀՀ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում»,- նշել է Արմեն Մկրտչյանը:
|

«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
3316:06
«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան
7615:48
«Թուրքիան չի ծրագրում մտնել Իրան՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում»․ Թուրքիայի ՊՆ
10715:24
«Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը ռիսկեր է տեսել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
5915:24
«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան
7414:54
«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
18513:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
10512:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11612:42
