Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Հրապարակ»
![]() 321 Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. ««Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն հանցագործության մասին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի՝ «Armtimes.com» յութուբյան ալիքին տված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա: «(…) Ես կարծում եմ՝ էս մարդիկ, եթե այսքան բարոյականության նշույլ ունեն, այս երկու եղբայրները և իրենց էդ փոքր խմբակը, եթե երբևէ լրջություն են ունեցել կամ պատասխանատվության զգացում ունեն այն վեղարի, այն սքեմի, այն խաչի, որը կրում են և այն աղոթքի, որը երբեմն սխալներով փորձում են արտաբերել, էս ամեն ինչի կամ, չգիտեմ, եթե իհարկե հավատում են Աստծո գոյությանը, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ առհասարակ հավատում են Աստծո գոյությանը, որովհետև նրանք փաստորեն Աստծո տունը վերածել են, չգիտեմ, ամեն ինչի, բացի հոգևոր ծառայությունների կենտրոնից, այն վայրից, որտեղ մարդը պետք է գնա, իր հոգևոր քաղցը պետք է հագեցնի: Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա էն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառիս բուն իմաստով իրենց խորտակելու են և ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում, ցավով եմ նշում՝ հանկարծ Հայ Եկեղեցին՝ մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի: (հարցազրուցավար) - Ի՞նչ տվյալների և ի՞նչ փաստերի մասին է խոսքը, տիկին Ստեփանյան: - Դե գիտեք ինֆորմացիաներ կան, փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ մեկը ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգևորականներից շատերը պիղծ են, որ հոգևորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգևորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ, օրինակ, որոշ հոգևորականներ... - Սեռական մոլագարներ են... - Սեռական մոլագարներ են, ԿԳԲ-ի ագենտներ են: Ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները, ըստ երևույթին, դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է՝ ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանկի շրջանակներում, որովհետև չի բացառվում, որ եթե ամբողջ ինֆորմացիան վարչապետը, օրինակ, հայտնի հանրությանը, գուցե հանրությանը այլևս որևէ մեկը չկարողանա պահել, այլևս հանրության գործունեությունը կամ հանրության շարժումը լինի անկառավերլի, որը կգա կսրբի իր ճանապարհին ամեն ինչ, բայց ես կարծում եմ, որ Կաթողիկոսը այլ քաղաքականություն է որդեգրել: Էստեղ երկու հարց է առաջ գալիս՝ կաթողիկոսը չի՞ ուզում հեռանալ, թե չի՞ կարող հեռանալ (…)»: Այս հայտարարություններից, ըստ Մուրազիի բխում է այն, որ «առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները կատարել են գործողություններ, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականոն և օրիանական գործունեությունը՝ հանգեցնելով առերևույթ հանցանքի»: Ինչպես նաև խախտել են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը՝ «անձանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս հասցրել, ինչն արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցանքի հանցակազմի պարտադիր հատկանիշ է»: «Այս պարագայում ազգային ավտանգության մարմինները և վարչապետն ի պաշտոնե իրենց լիազորություններին չառնչվող գործառույթներ կատարելով առերևույթ հստակ նպատակամղվածություն են ունեցել հավաքելու և օգտագործելու նման տեղեկատվությունը՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում վարչապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավար կամ բարձրաստիճան դիրք զբաղեցնող անձանց միջև առկա բարձր լարվածությունը», գրված է դատախազություն ներկայացված հաղորդումի մեջ, որն ավարտված է այսպես. |

«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան
2314:54
«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
14213:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
9512:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10412:42
Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը
9512:30
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը
12112:28
Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգ հաստատվեց․ շինաշխատանքները կմեկնարկեն 2027թ․ (տեսանյութ)
10312:06
«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
16911:54
