«Եթե Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ մտնելու որոշում չկայացներ, հիմա ի՞նչ էիր ուտելու»․ Հայկ Մամիջանյան
![]() 352 Ուրբաթ, 12 դեկտեմբերի, 2025 թ., 13:42 «Նիկոլ Փաշինյանը չէր կարող Արցախը պահել։ Դժվար էլ որոշ կենտրոններ իրեն օգնեին գալ իշխանության, եթե պարտավորություն չունենար Արցախը հանձնելու։ Ինքը եկել էր Արցախը տալու»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Խոսելով Արցախի հարցի բանակցային գործընթացից՝ Մամիջանյանը նշել է․ «Այն բանակցային ժառանգությունը, որը ձևավորվել էր մինչև 2018 թվականը՝ 3-րդ նախագահի ժամանակ, մեզ տալու էր հնարավորություն՝ ունենալ անվտանգության երաշխիքներով Լեռնային Ղարաբաղի միջանկյալ, ապա՝ վերջնական իրավական կարգավիճակ։ Այսօր այս հարցի կարևորագույն տերն ասում է, որ պատրաստ է փակել այդ էջը, նա տապալել է բանակցային բոլոր գործընթացները»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանը ձախողել է բոլոր ոլորտներում, իսկ միակ գրանցված՝ տնտեսական աճի հիմքում էլ կանգնած է 3-րդ նախագահը։ «Փաշինյանի գրանցած՝ ընդ որում խիստ ուռճացված, միակ հաջողությունը, տնտեսական աճն է, բայց դրա առյուծի բաժինը նախագահ Սարգսյանի որոշման հիման վրա է։ Եթե ԵԱՏՄ մտնելու որոշումը չկայացվեր, հիմա ի՞նչ էիր ուտելու, ո՞նց էիր քո ու քո նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու, եռապատկելու, հավելավճարներ որտեղի՞ց էիր տալու»,- նշել է Մամիջանյանը։ |

«Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները»․ Էդմոն Մարուքյան
2314:54
«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
14213:06
«Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի»․ Բաբկեն Թունյան
9512:54
«Հաստատվել է խաղաղություն, արտագաղթը վերափոխվել է ներգաղթի, արձանագրվել է բարձր տնտեսական աճ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10412:42
Կառավարությունն ընդունեց «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը
9512:30
Ժնևում մեկնարկել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը
12112:28
Ակադեմիական քաղաքի զարգացման լրամշակված հայեցակարգ հաստատվեց․ շինաշխատանքները կմեկնարկեն 2027թ․ (տեսանյութ)
10312:06
«Ռուսաստանը չի կարողացել մեզ օկուպացնել». Զելենսկի (տեսանյութ)
16911:54
