«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում գործող իշխանությունների ձեռամբ ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել, որի վրա հնարավոր լիներ կառուցել ապագա ձեռքբերումներ։
Գյուղատնտեսությունը՝ անկման մեջ, արդյունաբերությունը՝ կանգնած, առողջապահությունն ու կրթությունը՝ դեգրադացման փուլում։ Իսկ արտաքին ու ներքին քաղաքականության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Հանրային դիսկուրսը սահմանափակվել է ասֆալտով ու ցուցադրական «նորոգումներով», որոնք նախատեսված են միայն հացիվ ու ասֆալտի մակարդակով մտածող զանգվածին զբաղեցնելու համար։
Միևնույն ժամանակ՝ պետական պարտքն աճում է, երկրում օրեցօր ավելանում է քաղաքական բանտարկյալների թիվը, իսկ հասարակական մթնոլորտը թունավորվում է։
Եվ այս ամենից ուշադրությունը շեղելու համար իշխանությունը հետևողականորեն իրականացնում է ամենավտանգավորը՝ կատաղած հարձակում է իրականացնում Հայոց Եկեղեցու վրա, հարվածելով ոչ թե ինստիտուտին, այլ հայ ինքնության հիմքերին»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
33603.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
104602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
132401.09.2026, 18:06