Լուվրը դադարեցրել է աշխատանքը աշխատակիցների գործադուլի պատճառով

Փարիզի Լուվրն անորոշ ժամանակով փակել է իր դռները աշխատակիցների գործադուլի պատճառով։ Թանգարանն այս մասին հայտարարել է իր կայքում։
Ըստ Le Monde-ի՝ Լուվրի 400 աշխատակիցներ են մասնակցում գործադուլին։ Նրանք բողոքում են «աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանում աշխատանքային պայմանների վատթարացման և այցելուների սպասարկման որակի անկման դեմ»։
Լուվրի վարչակազմը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին այն փակ կլինի ամբողջ օրը։ CGT արհմիության ներկայացուցիչ Քրիստիան Գալանիի խոսքով՝ թանգարանին «անհրաժեշտ է ուղղության փոփոխություն առաջնահերթությունների և անհետաձգելի կարիքների առումով»։ Նա հավելել է, որ վերջին 15 տարիների ընթացքում հաստատությունը կրճատել է իր անվտանգության ոլորտի 200 աշխատակցի, մինչդեռ այցելուների թիվը կրկնապատկվել է։ Արհմիությունները պահանջում են, որ Լուվրը ստեղծի լրացուցիչ աշխատատեղեր ընդունարանում և հասարակական կարգի պահպանման ոլորտում։ «Աշխատակիցները հոգնած են և ցանկանում են, որ իրենց օրինական պահանջները լսվեն»։ «Նրանց անհրաժեշտ են ռեսուրսներ՝ իրենց աշխատանքը լավ կատարելու, նորմալ պայմաններում աշխատելու և այցելուներին ավելի լավ սպասարկելու համար», - նշել է Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի Ֆրանսիայի թանգարանային աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար Նատալի Ռամոսը։
Bloomberg-ը հաղորդում է, որ գործադուլի պատճառը նաև Լուվրում վերջերս տեղի ունեցած կողոպուտն ու ջրատարի վթարն էր, որի հետևանքով վնասվել էին Եգիպտոսի հնությունների դեպարտամենտի հարյուրավոր գրքեր։

Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
229Երեկ, 23:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակույթին վերաբերող հարցեր
306Երեկ, 23:31
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ՝ անվնաս վիճակում (լուսանկար, տեսանյութ)
59128.10.2026, 23:31
«Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության պարտավորությունն է»․ Հովիկ Ավանեսով
26928.10.2026, 11:42
Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
33527.10.2026, 13:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
51125.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
54425.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
53024.10.2026, 23:36