Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Անպատիժ մնացած արարածները Ռուբեն Բաբայան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Մաթևոսյան, Կարինե Խոդիկյան, Էդվարդ Միլիտոնյան, Նիկոլայ Ծատուրյան, Արթուր Ութմազյան, Հրանտ Թադևոսյան․․․ Այս մարդիկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին իշխանությունների դրդմամբ և կազմակերպական ջանքերով, «Զինուժ Media»-ով և հանրային հեռուստաընկերությամբ, կազմակերպված ձևով, միասնական ձևաչափով, հանդես են եկել մարտակոչերով՝ «Տղե՛րք, Հայրենիքը ձեր կարիքն ունի» «հաղթելու ենք» խորագրերի ներքո։ Չնայած այն բանին, որ Հայաստանում հայտարարված էր ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք, ինչը ենթադրում էր, որ պատերազմական գործողություններին պետք է մասնակցեն միայն զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության համար հավաքագրվող և զորակոչվող անձինք, այս մարդիկ կոչ էին անում այլ քաղաքացիների՝ կամավորական հիմունքներով մեկնել ռազմաճակատ և մասնակցել պատերազմին։ Հաշվի առնելով այս մարդկանց հեղինակությունը, ճանաչումը, կարգավիճակը՝ հավանաբար շատ են եղել մարդիկ, ովքեր ռազմաճակատ են գնացել նրանց կոչով ու զոհվել են այդ պատերազմում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ անձնական, նաև իրավական պատասխանատվություն են կրում այդ մարդկանց մահվան և նրանց ընտանիքնների խեղված ճակատագրերի համար։ Այս մարդիկ իրական հանցագործներ են, որովհետև հիմա լսում են, որ այդ նույն իշխանավորները, ում հորդորով ու պահանջով նրանք հանդես են եկել հրապարակային մարտակոչերով, Արցախը համարում են թշնամական տարածք, պարտությունը, արցախահայության ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը համարում են այդ խնդրի լուծում և այլն։ Ու այս մարդիկ ոչ միայն չեն բարձրաձայնում, չեն աղաղակում, չեն պայքարում այդ ամենի դեմ, այլև դարձել են այդ նույն դավաճանական ռեժիմի սպասավորներ, որոշները՝ նրանց դավաճանական թեզերի պրոպագանդիստներ։ Քանի դեռ նրանք այդ կարգավիճակում են, ուրեմն, իմ գիտակցության մեջ Ռուբեն Բաբայանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Կարինե Խոդիկյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արթուր Ութմազյանը, Հրանտ Թադևոսյանը, անկախ իրենց ստեղծագործական վաստակից ու հաջողություններից, անկախ իրենց ունեցած ձեռքբերումներից կարգավիճակից, հայ ժողովրդի թշնամիներն են, նրանք հայ ժողովրդի սպանդի և պարտության անմիջական մասնակիցներ են, նրանք դավաճաններ են։ Ու այդ դավաճաններից մեկն էլ, ում դեմքը խեղկատակի կերպարով արձանացվել է Երևանի փողոցներից մեկում, որպես հիմնական արձանի երրորդական էլեմենտ, դեռևս հանդգնում է ճիպոտի հարվածներով պատժել մեր ժողովրդի արդար դատը պաշտպանող և այս անարդարությունների դեմ իր ազնիվ պայքարը մղող ու այդ պայքարի համար այդ նույն իշխանությունների կողմից հանիրավի զրկանքների ու հալածանքների ենթարկվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրական արքեպիսկոպոսին։ Կարծում եմ կգա մի օր, երբ այդ առաջարկի հեղինակը, կամավոր հիմունքներով, կծառայի որպես խրտվիլակ, կամ տիկնիկ՝ իր առաջարկի կենսագործման վարժանքներ կազմակերպելու համար»: