«Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին․ պետությունը հերթական բեռը փոխանցում է առանց պայմանների.
Սիրելի ընտանեկան բժիշկներ, թերապևտներ և մանկաբույժներ, պատրաստվեք։
2025 թվականի հունվարի 3-ից շտապօգնության մի շարք կանչեր ամբողջությամբ փոխանցվելու են ձեզ՝
որպես Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին ուղղորդվող կանչեր, որոնք ենթակա են սպասարկման մինչև 120 րոպեի ընթացքում
(եթե կանչը փոխանցվում է հերթապահության ավարտին՝ սպասարկվում է հաջորդ աշխատանքային օրվա առաջին ժամերին)։
Ձեզ են փոխանցվելու հետևյալ կանչերը․
Մինչև 38.5°C ջերմություն, առանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների
․Հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ
Առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային գերճնշում ( >140/90)
․ Քրոնիկական հոդացավեր և մկանացավեր
․ Քրոնիկական ալկոհոլիզմով կամ այլ քրոնիկական հիվանդություններով անձանց կրկնակի կանչեր նույն օրը, առանց սրացման
․ Նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչեր, առանց նոր սրացած ախտանիշների
․ Նույն հասցեից, նույն պատճառով 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե առաջին կանչի ժամանակ անհետաձգելի վիճակ չի արձանագրվել
․ Նույն հասցեից 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե պացիենտը հրաժարվել է հոսպիտալացումից։
Ի դեպ, այս ամենը ձեր աշխատավարձի վրա որևէ կերպ չի անդրադառնալու։
Հ.Գ.
Տիկին Անահիտ Ավանեսյան, առաջարկում եմ մի փոքր գործնական վարժություն։
Այսօր գնացեք, օրինակ, Վարդենիսի տարածաշրջանի Ծովակի ամբուլատորիա, և փորձեք ընտանեկան բժշկի հետ 120 րոպեի ընթացքում հասնել Ախպրաձոր գյուղի կանչին։
Ի դեպ՝ ամբուլատորիան ավտոմեքենա չունի։
Ինչո՞ւ այսօր․ որովհետև լավ ձյուն է գալիս»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
33817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100007.09.2026, 09:24