Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան

«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
261
Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ., 00:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե Հայաստանի կառավարության խնդրանքով Ռուսաստանը կխոստանա «հիբրիդային հարձակումների» դեմ պայքարի համար օժանդակություն, թե՞ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն։
Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը, կառուցում այնպիսի ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք ունակ են ապահովել երկրի տեղեկատվական անվտանգության հարթությունը, տնտեսական, էներգետիկ, քաղաքական և այլն։
Բոլոր դեպքերում ինձ համար նույնն է, թե որ կողմը կներգրավվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեֆորմացիայի հարցում»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան