«Մարդիկ չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի Թուրքիայից 30 տարի ներմուծումներ ենք ունեցել»․ Բաբկեն Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անում, թշնամի երկրի բյուջեն եք լցնում, թշնամու բանակն եք ուժեղացնում և այլն:
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել ու չգիտե՞ն, որ, իրենց բնորոշմամբ, ոչ պակաս թշնամի երկրից՝ Թուրքիայից, շուրջ 30 տարի ներմուծումներ ենք ունեցել, հարյուրապատիկ ավելի մեծ ծավալներով:
Վերջին 20 տարում՝ 2006թ-ից մինչև այս տարվա հոկտեմբեր, ընդհանուր առմամբ, ավելի քան 4.3 մլրդ դոլարի թուրքական ծագման ապրանքներ են ներմուծվել Հայաստան. հագուստ, հագուստի պարագաներ, սարքավորումներ, պահեստամասեր, շինանյութ...
Ու շատ հետաքրքիր է՝ թուրքի դրոշ վառող դաշնակցականները, որ կառավարության մաս էին, «վոյին» նախագահը, ռազմահայրենասեր թուրքատյաց նախկին ու նախկինի նախկին պաշտոնյաներն ու գործիչները, նրանց մերձավոր շրջապատը չէին իմանո՞ւմ սրա մասին, թե՞ Թուրքիան բարեկամ երկիր էին համարում:
Թե բա՝ ադրբեջանական բենզինը չենք գնելու, մինչև էդ էլ՝ Ադրբեջանի տարածքով եկած ցորենից պատրաստված հացը չենք ուտելու... Լավ եք անելու, ձեր իրավունքն է՝ ինչ գնել, ինչ չգնել: Բայց սրտաճմլիկ ելույթներ ունենալուց առաջ ճիշտ կլինի ձեր ու ձեր հարազատների հագուստը փորձաքննության տաք. մարդ եք՝ պարզվի թուրքական է կամ թուրքական կտորից կարված, հանկարծ «կարճ միացում» չտա ձեր թեզերի հետ:
Իսկ Հայաստանը շարունակելու է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ թվում՝ զարգացնելով տնտեսական կապերը»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
33603.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
104602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
132401.09.2026, 18:06