«Տղե՛րք, գերազանցիկի սինդրոմը ե՞րբ եք հաղթահարելու. վերադասին հաճոյանալու համար վնաս եք տալիս խանութներն». Վահան Ավագյան

«Խոսքս ուզում եմ հղել դուխով տղերքին՝ ԿԲ կառավարիչ, Էկոնոմիկայի նախարար, ՊԵԿ-ի նախագահ և Ֆինանսների նախարարին, տղե՛րք, գերազանցիկի սինդրոմը ե՞րբ եք հաղթահարելու: Ձեր վերադասին հաճոյանալու համար վնաս եք տալիս սովորական խանութներին»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում նշել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասել էր. «Օրերս վարչապետի աշխատակազմից գնացել են ինչ-որ բան առնելու, խանութից ասել են. «Եթե կանխիկով եք տալիս՝ ուրիշ գին է, եթե քարտով՝ ուրիշ», և Նիկոլ Փաշինյանը կարգադրել էր փակել այդ խանութը։
«Դժվա՞ր էր այնտեղ բացատրել, որ խանութը ոչ թե պետությանն է խաբել, այլ գոյություն ունի տարբերություն՝ կանխիկ վճարելու և քարտով: Էդ տարբերությունը որ ասել են, դա ընդամենը բանկային կամիսիայի մասին էր: Մեջներդ դուխ գտեք ու ծառայեք ժողովրդին, ոչ թե ձեր էգոներին, կամ ձեր վերադասին»,- հավելել է ավագանու անդամը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
149516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
197910.11.2026, 19:37