«Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության և առանց որևէ պարտադիր փորձաքննության։
Այո՛, ճիշտ եք կարդացել․
Երևանի բոլոր Gulf բենզալցակայանները ապօրինի են, այդ թվում՝ այն բենզալցակայանը, որը կառուցվել է ուղիղ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ։
Փաստացի անցած տարի քաղաքապետարանը մեծ աղմուկով փակեց և ապամոնտաժեց մի շարք բենզալցակայաններ՝ պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո, դրանց փոխարեն սնկի պես սկսեցին աճել Gulf բենզալցակայաններ՝ կրկին նույն խախտումներով, կրկին ապօրինի։
Արդեն ակնհայտ է, որ որոշ բենզալցակայանների փակումը դիտավորյալ քայլ էր, որպեսզի շուկան ազատվի և տեղ բացվի հենց Gulf-երի համար, որ Ադերբեջանից ներմուծվող բենզինը վաճառեն։
Փաստացի Խաչատուր Սուքիասյանը կառուցել է ապօրինի բենզալցակայաններ՝ օգտվելով քաղաքական հովանավորությունից պետբյուջե չվճարեց ոչ մի լումա։
Ավելին բենզալցակայանները ուղիղ վտանգ են ներկայացնում, քանի որ կառուցվել են առանց փորձաքննության և կարող են ցանկացած պահի դառնալ պայթյունավտանգ օջախներ։
Եվ այստեղ մի պարզ հարց է առաջանում։
Ինչպե՞ս եղավ, որ Տիգրան Ավինյանը «տեսավ» ու քանդեց մի շարք ապօրինի բենզալցակայաններ, բայց «չնկատեց» իր կուսակից Խաչատուր Սուքիասյանի սնկի պես աճող Gulf բենզալցակայանները, այդ թվում՝ հենց Երևանի քաղաքապետարանի կողքին կառուցվածը»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
33603.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35703.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
30203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
104602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
39201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
132401.09.2026, 18:06