«Եթե գործարարի ժամանակային զբաղվածությունը շատ բարձր է, ապա նա խնդիր ունի իր իսկ բիզնեսի հետ». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանա՞կը, թե՞ ուշադրությունը
Ֆիլմերում գործարարներին գրեթե միշտ ներկայացնում են՝ որպես ժամանակ չունեցող, խրոնիկ ժամանակային դեֆիցիտի մեջ ապրող մարդկանց։ Իրականում, եթե գործարարի ժամանակային ուտիլիզացիան/զբաղվածությունը շատ բարձր է, ապա այդ գործարարը՝ որպես կանոն, խնդիր ունի իր իսկ բիզնեսի հետ։
Այլ հարց է Ուշադրությունը։ Բիզնեսի աճի հետ աճում է Ուշադրության պահանջը․ պահանջվում է մտքի ավելի բարձր կոնցենտրացիա և ֆոկուսավորում։ Աճում են ներքին ու արտաքին կոնտեքստների քանակները, այսինքն, ավելանում են օբյեկտները, որոնք պահանջում են նոր ուշադրություններ։
Այ հենց այս Ուշադրության օբյեկտների քանակի շատ լինելն է, որ մարդուն քամում է։
Ժամանակի ծախսը առանց Ուշադրության հատկացման ժամանակի անիմաստ վատնում է։
Ուշադրության պահանջը միայն բիզնեսում չէ։ Ընկերական թե անձնական հարաբերություններում ժամանակի ծախսը առանց Ուշադրության կենտրոնացման ամեն ինչ վերածելու է իմիջայլոց ու անշուք ժամանցի»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
149516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
197910.11.2026, 19:37