Գառնիում պատրաստվում են պատարագին. համայնքապետարանում ուժայինների մասնակցությամբ քննարկում է եղել
![]() 342 Ուրբաթ, 26 դեկտեմբերի, 2025 թ., 20:24 «Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել, որին մասնակցել են Կոտայքի մարզպետը, համայնքապետը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ: «Աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն»,- այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։ «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետարանից դուրս գալով, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը։ Սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է ուժայինների տրանսպորտային միջոցները հենց համայնքապետարանի շենքի մոտ կայանած։ Ավելին գյուղի տարածքում, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Փաշինյանն այս կիրակի պատարագի է մասնակցելու, ոստիկանական մեքենա էր պտտվում: Ուժայինների հետ հանդիպման լուրը հաստատել էր նաև համայնքապետարանի մեր աղբյուրը․․․»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
1919:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6719:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
8918:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
7918:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
8417:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
10717:24
«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
10217:12
«Պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»․ Փեզեշքիան
13816:52
