Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան
72
Այսօր, 19:30

«ՔՊ-ում բացառիկ մարդիկ կլինեն, որոնք, որպես վարչապետի թեկնածու, չեն ընտրի Նիկոլ Փաշինյանին, բավականին մեծ կոնսոլիդացիա կա մեր վարչապետի թեկնածուի ընտրության հարցում»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում կան տեղեկություններ այն մասին, թե Փաշինյանը փորձել է ճշտել՝ ովքեր են, որ համարձակվելու են իրեն չընտրել, և հարցին՝ հնարավո՞ր է ճնշումներ լինեն նրանց նկատմամբ, Ղալումանը պատասխանեց․ «Բացառում եմ և լուրջ չեմ վերաբերվում այդ հրապարակումներին․․․ Նիկոլ Փաշինյան, որպես մարդ և որպես վարչապետ, և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել նախադասություններում։ Ճնշումներ չեն եղել»։

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան