Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները

«Գումար նստեց, երկու անգամ է նստել, ճիշտն ասած, մի քիչ տարօրինակ թվեր են, դրա համար, չգիտեմ՝ ինչ տրամաբանությամբ են էդ թվերը, բայց գումարային դեկտեմբեր ամսին երկուսը իրար հետ շուրջ 3 միլիոն դրամի մասին է խոսքը»,- ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը 2021-ից է Ազգային ժողովի պատգամավոր, ամեն տարի, ասում է, այսպես կոչված 13-րդ աշխատավարձ ստացել են, բայց աշխատավարձը հինգ անգամ գերազանցող 3 միլիոնին մոտ գումար, պնդում էր՝ չի եղել, փոխանցում է «Ազատություն»-ը:
Երբ այդքան մեծ գումար են տեսել հաշվեհամարներին, իրենց խմբակցությունից եղել են պատգամավորներ, որ ԱԺ քարտուղարությունից փորձել են ճշտել՝ ի՞նչ փող է դա, ասել են՝ բյուջեի խնայողություններն են վերաբաշխվել և ուղղվել պատգամավորներին:
«Մեր մոտ անգամ պատգամավոր է եղել, որ զանգել է բանկ, ասել է՝ «տարօրինակ գումար է, փոխանցում է, կսպասեք, բան չանեք, էլի, ինչ-որ միջոցներ ձեռք չառնեք, մի հատ հասկանամ ինչ գումար է դա»,- պատմեց Քրիստինե Վարդանյանը:
«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք՝ ի՞նչ է անելու թոշակառուն»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
212Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
622Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
26912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
26112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
23312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
53311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
79711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
26711.08.2026, 16:54