«Ուշագրավ հանդիպում է կայացել Անթիլիասի Մայրավանքում»․ Հակոբ Բադալյան
![]() 276 Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ., 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ուշագրավ հանդիպում է կայացել Անթիլիասի Մայրավանքում: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին Վեհափառը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի հետ, այլ կերպ ասած՝ հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդի հետ: Նշեմ, որ Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցին ևս գտնվում է Լիբանանում: Այս հանդիպումը բնականաբար ուշագրավ է ինքնին, բայց առաջին հերթին նաև այն իրողությունների ֆոնին, որ առկա են Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորապես Մայր Աթոռի և Գարեգին Վեհափառի շուրջ: Անթիլիասում տեղի ունեցած հանդիպման հանդեպ ուշադրություն գրավող մյուս էական հանգամանքը այն է, որ Տանն Կիլիկիո Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքին կամ պարզապես հայ կաթոլիկների հոգեւոր առաջնորդին հոկտեմբեր ամսին Վատիկան այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ավելորդ դետալ չէ եւ այն, որ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ին Վատիկան մեկնելուց առաջ Երեւանում ընդունել էր Արամ Առաջինի բանագնացին: Անթիլիասը հայտնում է, որ Արամ Առաջինն ու Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն քննարկել են այսպես ասած ազգային միասնության հարցեր: Սակայն կարծում եմ, որ այդ հաղորդագրային շաբլոնը այդքան էլ չի արտահայտում հանդիպման իրական բովանդակությունը կամ մոտիվները: Ունեմ վստահություն, որ Մայր Աթոռի շուրջ իրավիճակը դրանցում ունի առանցքային տեղ: Հարցն այն է, թե ինչ շեշտադրումներով: Այդ կապակցությամբ ես իմ գնահատականը արտահայտել եմ տարբեր առիթներով: Ես կարծում եմ, այդուհանդերձ, որ բարձրագոչ ձևակերպումների ներքո, գործնականում վարքագծային շարժիչը այդ հարցում՝ «մրցակցությունն» է»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
1919:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6719:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
8918:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
7918:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
8417:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
10717:24
«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
10217:12
«Պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»․ Փեզեշքիան
13816:52
