«Աղքատության պատճառը ոչ Արցախն է, ոչ էլ արցախցիները, այլ անարդյունավետ կառավարումը». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի պետական պարտքը 2018թ-ից ի վեր կրկնապատկվել է՝ դառնալով ավելի քան 14 միլիարդ դոլար։ Իշխանություններն արդարանում են՝ պնդելով, որ գումարը ծախսել են սպառազինություն գնելու և արցախցիների կարիքների համար («Ղարաբաղը թոկ էր» տրամաբանության մեջ, ղարաբաղյան հարցը չլիներ, հիմա բանակի վրա այսքան ծախս չէինք անի, արցախցիների համար էլ գումար չէինք տրամադրի)։ Վերջերս էլ Ազգային ժողով բերվեց մի նախագիծ, որով ՀՀ Կառավարությունը Ասիական զարգացման բանկից 250 միլիոն դոլար վարկ էր վերցնում՝ արցախցիների բնակապահովման ծրագրի համար։
2021թ․ վերջին եռամսյակում և 2022թ․ ընթացքում Հայաստանում գործում էր պղնձի և մոլիբդենի հանքանյութի արտահանման տուրք, որի չափը տարեկան հասնում էր մինչև 90 միլիարդ դրամ, այսինքն այնքան, ինչքան բնակապահովման ծրագրի համար ՀՀ պարտք է վերցրել Ասիական բանկից կամ մոտովորապես այնքան, ինչքան ծախսվում էր մինչև այս արցախցիների տարբեր ծրագրերի վրա։ Բայց կառավարության ներսում գործող հանքարդյունաբերական լոբբին հաղթեց, այդ տուրքը վերացվեց, գումարները մնացին հանքարդյունաբերողներին, Հայաստանի բյուջեն կորցրեց 90 միլիարդ դրամ տարեկան, որը հիմա փորձում է լրացնել վարկերի միջոցով և որը 23 տոկոս աղքատություն ունեցող երկրում փորձում է վաճառել «աղքատ եք, որովհետև վարկեր ենք վերցնում արցախցիների խնդիրները լուծենք, ձեզ ժամանակ չի մնում» ենթատեքստով հայտարարություններով։ Աղքատության պատճառը ոչ Արցախն է, ոչ էլ արցախցիները, այլ անարդյունավետ կառավարումը, հարուստներին ավելի հարստացնելու կառավարության քաղաքականությունը և աղքատության կրճատման ոլորտում ձախողումը, ինչը հաստատվում է պետական վիճակագրությամբ»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
212Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
622Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
26912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
26112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
23312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
53311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
79711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
26711.08.2026, 16:54