Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հարուստ «Չաղ Ռուստամ»-ի հայրն է

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։

Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղայի մարմինը
84Երեկ, 22:00
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ
151Երեկ, 21:42
21-ամյա տղան խեղդվել է Գողթանիկի ջրվեժում
131Երեկ, 18:48
Տեսանյութ՝ Մուրացանի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպից (տեսանյութ)
156Երեկ, 15:24
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է զոհվել
120Երեկ, 14:36
««Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում». Արեգ Սավգուլյան
152Երեկ, 14:00
Նյու Յորքում «լեգիոներների հիվանդության» բռնկման պատճառով երկու մարդ է մահացել
267Երեկ, 12:59
Պերուում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
244Երեկ, 12:54