Խոշոր հրդեհ` Երևանում

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ շենքի բնակիչ մի քանի երիտասարդ տղաներ, մինչ հրշեջների ժամանելը, կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկի և տեղափոխել հարևան սենյակ։ Շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու՝ միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ են։ Բժիշկները արդեն տեղում բուժօգնություն են ցուցաբերել տատիկին, ում հետո անվասայլակով մոտեցրել են շտապօգնությանը, ապա բժիշկները տեղափոխել են նրան «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղայի մարմինը
84Երեկ, 22:00
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ
151Երեկ, 21:42
21-ամյա տղան խեղդվել է Գողթանիկի ջրվեժում
131Երեկ, 18:48
Տեսանյութ՝ Մուրացանի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպից (տեսանյութ)
156Երեկ, 15:24
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է զոհվել
120Երեկ, 14:36
««Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում». Արեգ Սավգուլյան
152Երեկ, 14:00
Նյու Յորքում «լեգիոներների հիվանդության» բռնկման պատճառով երկու մարդ է մահացել
267Երեկ, 12:59
Պերուում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
244Երեկ, 12:54