Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դուք հանուն ձեր կաշվի՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք»․ Սենոր Հասրաթյան

«Դուք հանուն ձեր կաշվի՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք»․ Սենոր Հասրաթյան
369
Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ., 03:06

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրահոսից տեղեկանում եմ, որ «դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից..․»։
Հունվարի 4-ին Փաշինյանը՝ երկրի վարչապետի և 10 տիրադավի անունից հանդես է գալիս հակասահմանադրական հայտարարությամբ...
Այս ամենից հետո, ակամայից մտաբերում եմ նրանց, ովքեր արցախցիներին երեկ ու այսօր մեղադրել և մեղադրում են 2023թ. սեպտեմբերին՝ «առանց դիմադրության» Արցախը հանձնելու մեջ...
Հիմա հարց բոլոր նրանց, ովքեր ադրբեջանա-թուրքական մինչև ատամները սպառազինված բազմահազարանոց ոհմակի դեմ՝ շուրջ 9-ամսյա խուլ շրջափակման մեջ հայտնված 120 հազար մեր ու մանուկին, ահել-ջահելին մեղադրում են վախկոտության մեջ.
-Բա հիմա դուք ի՞նչ եք անում, երբ մի քանիսով ոտի տակ են տալիս ձեր ու մեր հազարամյակների հավատը... Էդ արցախցիները բայրաքթարներ ու հրթիռահրետանային և ռազմաօդային ուժերի դեմ վախկոտ էին, իսկ դուք այդ մի քանիսի հանդեպ՝ հանդուրժո՞ղ...
-Չէ՜, դուք հանդուրժող չեք, դուք, պարզապես, հանուն ձեր կաշվի, ոչ թե «բայրաքթարներից», այլ, որ ավելի ահավոր է՝ ձեր նեղանձնական հետաքրքրություններին գերի մահկանացուներ եք...
Հ.Գ.- Ով այդպիսին չէ, կխնդրեի ասվածն իր վրա չվերցնի ու չվիրավորվի, մանավանդ, որ որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունեի... Ավելին՝ սարսափում եմ, առանց այն էլ երկատվածը՝ քառատելուց...»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան