Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ Գոհար Մելոյան

«Նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը»․ Գոհար Մելոյան
273
Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ., 23:36

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հենց նման դրվագներում է դրսևորվում քաղաքական հետապնդման տարրը։
Մերժվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին Մեռելոց հիշատակին իր հոր գերեզմանին այցելելու հնարավորության միջնորդությունը։
Սգալու հնարավորությունից զրկելը՝ ևս մեկ անգամ փաստում է, որ բարերարի նկատմամբ իրականացվող հետապնդումը չունի որևէ իրավական նպատակ և բացառապես քաղաքականապես մոտիվացված գործընթաց է։
Անվիճելի փաստ է նաև, որ ինչպես նախորդող ավելի քան 6 ամիսներին, այնպես էլ՝ հիմա, վերջինս պատվով կրելու է ապօրինի և հակաիրավական զրկանքները՝ հաղթանակելով անթույլատրելի քաղաքական հետապնդումները»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան