«Լավ չե՞ք, արա, բա ասում եք՝ ուր որ գնաս, հետդ կգամ․ 7000 հոգուց 2000-ը մասնակցեց»․ Հովիկ Աղազարյան
![]() 360 Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ., 22:18 ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ Փաշինյանը և իր թիմակիցները պարում են «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի հնչյունների ներքո, նշեց․ «Այդ երգը եղել է մեր խնջույքների ամենահաճելի պահերից մեկը, ես էլ եմ պարել․ դա խորհրդանշում էր լիդերի նկատմամբ հավատարմություն, վստահություն, որ «մենակ չես, մենք միասին ենք, ուր էլ գնաս, մենք քեզ հետ կգանք»։ Բայց դա երբեք չենք հանրայնացրել․․․ Հիմա Նիկոլը տարածում էր, որպեսզի ցույց տա, որ թիմը կուռ կանգնած է իր կողքին․ տրամադրություն ստեղծելու համար էր դա արվում․․․»։ Աղազարյանն անդրադարձավ նաև Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացվող հակաեկեղեցական միջոցառումներին՝ այդ թվում նաև երեկ տեղի ունեցած «ուխտերթին» ու հավաքին։ «7000 հոգի ունեցող թիմից մոտ 2000 հոգի մասնակցեց երեկվա միջոցառմանը՝ վճռական պահին․․․ Լավ չե՞ք, արա, բա ասում եք՝ ուր որ գնաս, հետդ կգամ․․․ Որպես վարչապետ ասում էր, ձգվե՛ք, ու կգա՛ք։ Ու չեկան»,- նշեց նախկին ՔՊ-ականն ու հավելեց, որ դրանով կուսակցականները չեն մերժում Փաշինյանին, բայց նրա հակաեկեղեցական պայքարը ընդունելի չէ իր թիմի մեծամասնության համար։ |

«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ)
9309:48
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
9209:06
«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
17003:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
17302:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
19701:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
17700:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
162Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
169Երեկ, 22:18
