Իրավապահ մարմիններում սպասում են Փաշինյանի այցին. «Ժողովուրդ»
![]() 216 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ մարմիններում այս օրերին շունչները պահած սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին՝ իրենց ղեկավարած գերատեսչություններ։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել տարբեր գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակազմի և ղեկավար անձանց հետ, հարցեր տալ նրանց կատարած աշխատանքների,գրանցած արդյունքների վերաբերյալ։ Կարճ ասած՝ Փաշինյանը հաշվետվություն է պահանջում: Մեր աղբյուրները նշում են, որ իրավապահները շատ լուրջ են պատրաստվում Փաշինյանի գալուն․ փաստաթղթեր են հավաքում, գրություններ պահանջում իրենց ենթականերից, որպեսզի Փաշինյանի բոլոր հարցերին պատասխան ունենան։ Կարելի է ասել, որ համակարգում կյանքը գործնական առումով կանգ է առել մինչև Փաշինյանի գալն ու գնալը։ Չի բացառվում, որ դրանից հետո լինեն պաշտոնանկություններ և ազատման դիմումներ: Նշենք, որ Փաշինյանն արդեն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, իսկ երեկ՝ ՀՀ արդարադատության նախարարություն»։ |

«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ)
9309:48
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
9209:06
«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
17003:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
17302:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
19701:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
17700:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
162Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
169Երեկ, 22:18
