Կեսգիշերին Երևանում 49-ամյա քաղաքացուն սուր առարկայով հարվածներ հասցրած տղամարդը հայտնաբերվել է

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն
Հունվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով քաղաքացու է հիվանդանոց տեղափոխել: Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդ:
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեսգիշերին Առաքելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նույն փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

««Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում». Արեգ Սավգուլյան
3214:00
Նյու Յորքում «լեգիոներների հիվանդության» բռնկման պատճառով երկու մարդ է մահացել
9712:59
Պերուում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
8712:54
Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. կա զոհ
10710:06
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից (տեսանյութ)
26000:12
«Միջադեպ՝ Մուրացանի փողոցում․ դի է հայտնաբերվել»․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
237Երեկ, 23:24
Կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ
243Երեկ, 22:48
Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
215Երեկ, 22:12