«Վթարների վերաբերյալ վերջնական վերլուծությունն ընթացքի մեջ է»․ Մեսրոպ Մեսրոպյան

«Ընդհանուր ինֆորմացված եմ, բայց վթարների վերաբերյալ վերջնական վերլուծությունն ընթացքի մեջ է, կհասկանամ ինչ հիմնական հետևանքների պատճառով են անջատումները եղել, բայց դա կարիք ունի մասնագիտական խորը ուսումնասիրության»,- անդարադառնալով ամանորի նախաշեմին տեղի ունեցած հոսանքազրկումներին՝ մասնավորապես «Վարդաշենի» ենթակայանի վթարին, ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ «Տաշիր գրուպ» ընկերության բողոքարկման գործընթացը, նաև, թե ինչքան գումար պետք է վճարի պետությունը կամ ընկերությունը, որը կցանական գնել ՀԷՑ-ը։ «Բողոքարկման հարցը գտնվում է դատարանների իրավասության ներքո, ես կանխատեսումներ չեմ կարող անել։ Իսկ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում կառավարությունը և ընկերությունը պետք է բանակցեն գնի և սեփականության իրավունքի փոխանցման շուրջ։ Եթե չլինի փոխհամաձայնություն կամ բանակցությունները չեն ավարտվի որևէ թվի շուրջ՝ դրան կհաջորդի սահմանադրական գերակա շահ ճանաչելու ճանապարհով սեփականության իրավունքը վերցնելու հարցը։ Ընթացքն այսպիսին է, բայց թվերի մասին առայժմ խոսել չեմ կարող»,- նշել է ՀԾԿՀ նախագահը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
212Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
622Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
26912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
26112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
23312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
53311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
79711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
26711.08.2026, 16:54